ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2021թ.֊ի հոկտեմբերի մեկի դրությամբ Արցախից փոխանցվել են 873,5 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2021թ.֊ի հոկտեմբերի մեկի դրությամբ Արցախից փոխանցվել են 873,5 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքի համապատասխան` 2021թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 873,5 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Աղբյուրի հավաստմամբ՝ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am էլ. հասցեով:

  • Կիսվել: