հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Ժողովուրդ». Արցախում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել

«Ժողովուրդ». Արցախում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին շաբաթներին Արցախում, մասնավորապես Քարվաճառի շրջանում, սկսվել է գործող և նոր կառուցվելիք ՀԷԿ-երի դեմ պայքար, որը, սակայն, պարունակում է խորը քաղաքական կամ նախընտրական քարոզչության նպա­տակներ։ Խոսքը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի մասին է, որն այս տարվա հունվարի 20-ից հացադուլի մեջ է։ Նա արդեն տևական ժամանակ է՝ բարձրա­ձայնում էր Արցախի գետերի վրա կա­ռուցվող փոքր ՀԷԿ-երի ավերիչ հետև­անքների մասին, ցույց էր տալիս մասնա­վորապես Թարթառ (Տրտու) գետի էկոհամակարգի վրա ունեցած կործանիչ ազ­դեցությունը։ Եվ հետո որոտեց նաև ծայ­րահեղ քայլի՝ հացադուլի է դիմել։ 

Սակայն, ըստ էության, հացադուլի պատճառները բավականին խորն են և ամենևին ոչ միայն բնապահպանական։ Բավական է հայացք գցել Քանանյանի անցյալին, նրա ունեցած կապերին, և ամեն ինչ պարզ է դառնում։

Մասնավորապես, գաղտնիք չէ, որ հա­ցադուլով պայքար սկսած Ալեքսանդր Քանանյանը Մասիս Մայիլյանի անմիջական շրջապատից է, ով նաև 2007 թվականին եղել է նախագահի թեկնածու Մայիլյանի շտաբի անդամ։ Եվ հետաքրքիր է, որ այժմ ևս երկուսն էլ չեն թաքցնում իրենց մտեր­մությունը։ Մասնավորապես, Մայիլյանը հացադուլից մի քանի օր հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Խորապես մտահոգված եմ իմ լավ ընկեր, 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ մեր քաղաքական թիմի անդամ Ալեքսանդր Քանանյանի առողջությամբ, մշտապես կապի մեջ եմ նրա հետ և ինձնից կախ­վածն անում եմ իրավիճակից ամենաարդյունավետ ելքը գտնելու համար։ Հենց այդ նպատակով էլ Ալեքսի հացադուլի առա­ջին օրվա երեկոյան մեկնել եմ Քարվաճառ և մինչեւ ուշ գիշեր նրա հետ քննարկել, թե՛ առողջական վիճակի հետ կապված հար­ցեր, թե՛ իրավիճակի հանգուցալուծման ուղիներ»։ Իսկ, ահա, Քանանյանն էլ մինչ հացադուլը՝ լրատվական կայքերում որ­պես քաղաքագետ խոսելիս, Մայիլյանի մասին նշել էր. «Ինքս պատիվ եմ ունեցել մասնակցելու 2007 թվականի նրա նախա­գահական ընտրարշավին։ Որոշակիորեն հավանական է, որ նախընտրական զար­գացումների հաջորդական փուլերից մե­կում նա դառնա ներարցախյան քաղաքա­կան «համերաշխության» լայն համաձայ­նության թեկնածուն»։

Քանանյանի հացադուլից օրեր անց, երբ Բակո Սահակյանն այցելել էր Քար­վաճառ, հացադուլ արած քաղաքագետը հայտարարեց, թե նրա հետ չի հանդիպի։ «Այս օրերին նա երկու անգամ փորձել է ինձ հանդիպել, բայց ես հրաժարվել եմ», - հայտարարել էր նա։ Սա էլ իր պատճառներն ունի, քանի որ Բակո Սահակյանն իր թիմակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք ոչ ոքի չեն սատարելու, սակայն պետք է խոստանան, որ ով էլ հաղթի ընտրություն­ներում, պետք է շնորհավորեն ու կանգ­նեն նրա կողքին։

Ուշագրավն այն է, որ հացադուլ հայ­տարարած քաղաքագետը, ըստ էության, բավականին կոշտ ընդունելության ար­ժանացրեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին Քարվաճառում։ Ասել է թե՝ Արցախի արտգործնախարար Մայիլյանը դուրս է եկել նախագահ Սահակյանի դեմ։ Հետաքրքիր իրավիճակ է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: