հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին՝ նրանց նախաձեռնությամբ․ Գրասենյակի ղեկավար

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին՝ նրանց նախաձեռնությամբ․ Գրասենյակի ղեկավար

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Համաձայն օրաթերթի, այդ հանդիպմանը նախորդել է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ։

«Եղե՞լ է հանդիպում երկրորդ նախագագի հետ և եթե այո, ապա ի՞նչ է քննարկվել»,- Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

«Այո, իրոք երեկ Նախագահ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող Նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Քննարկումների թեման բնականաբար մեկն է՝ Արցախը։  Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում այսպիսի խորհրդատվությունները պարբերական են լինելու»։

  • Կիսվել: