ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ժիրայր Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար

Ժիրայր Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝  իր դիմումի համաձայն։

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով Ժիրայր Մելսիկի Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար։

 
 

 

  • Կիսվել: