չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ժամկետային զինվոր-բուժակը, լինելով վիրավոր, 20 զինծառայողի դուրս է հանել հրետակոծության տակից

Ժամկետային զինվոր-բուժակը, լինելով վիրավոր, 20 զինծառայողի դուրս է հանել հրետակոծության տակից

Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբույան էջում ներկայացրել է մեր զորքերի հերոսական դրվագներից:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանը մարտերը սկսել է Մատաղիսում, վիրավորվել է, դեռ վերքերը չապաքինված վերադարձել է շարք: Հետո իր գումարտակի հետ տեղափոխվել է մարտերի այլ ուղղությամբ:

Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ, շատերը զոհվում են, ոմանք վիրավորվում: Արտյոմը անձամբ թշնամու դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից:

Վերջում ստանում է նաև բեկորային վիրավորում, բայց բոլորին հանելուց հետո միայն փորձում է անձամբ դուրս գալ: Սողեսող մի քանի անգամ իրեն սրսկելով անցնում է մոտ վեց կմ և բարեբախտաբար փրկվում՛՛:

 

 

  • Կիսվել: