կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժամանակաշրջանը Արցախի մշակութային կյանքի համար լի է փորձություններով. փոխնախարար

Ժամանակաշրջանը Արցախի մշակութային կյանքի համար լի է փորձություններով. փոխնախարար

2020-2021 թվականները շատ ծանր ու փորձություններով լի տարիներ էին Արցախի մշակութային կյանքի համար, որոնք պայմանավորված են առաջին հերթին 44-օրյա պատերազմի թողած հետքերով և երկրում տարածված համավարակով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի` մշակույթի հարցերով տեղակալ Գայանե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ զգալիորեն տուժել են մշակութային ենթակառուցվածքները, մասնավորապես՝ Հադրութի, Շուշիի, և մնացած այլ օկուպացված տարածքների մշակութային օջախները:

«Նշված ժամանակաշրջանում վարչությունն իր քաղաքականության մեջ առաջնահերթ նշանակություն է տվել ազգային մշակույթի պահպանմանը, հանրապետությունում մշակութային կյանքի աշխուժացմանը, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության ուժեղացմանը, գեղարվեստական կրթության ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը, հասարակության սոցիալական ու տարիքային բոլոր խմբերի գեղագիտական պահանջմունքների զարգացմանը, մշակույթի բնագավառի մանկավարժական կադրերի վերապատրաստմանն ու վերաորակավորմանը, տաղանդավոր երեխաների կրթության, ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովմանը:

ՌԴ խաղաղապահների հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում` հետպատերազմական իրավիճակով պայմանավորված հոգեբանական խնդիրների հաղթահարման, հովանավորների աջակցությամբ նյութատեխնիկական բազզայի վերականգնման ուղղությամբ»,-նշել է Գ. Գրիգորյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ 2021 թվականի ընթացքում կառույցի «Մշակութային կրթության և մանկապատանեկան նախագծերի միջոցառումներ» ծրագրի շրջանակներում իրականացվել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը, որին մասնակցել են ԱՀ երաժշտական ու արվեստի դպրոցների, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի շնորհալի աշակերտներ, ուսանողներ:

«Թատերահամերգային կազմակերպությունների և անհատ կատարողների հյուրախաղերի կազմակերպում ՀՀ-ում և արտերկրում» ծրագրի շրջանակներում ապահովվել է ԱՀ արվեստի դպրոցների տասներկու սաների մասնակցությունը Երևան քաղաքում կայացած ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 6-րդ մրցույթին, որոնցից վեցը զբաղեցրել են մրցանակային տեղեր:

«Աջակցություն ԱՀ շրջաններում ստեղծագործական նախագծերի միջոցառումների և փառատոնների կազմակերպմանը» ծրագրով աջակցություն է ցուցաբերվել Հադրութի արվեստի դպրոցին՝ նպատակային նյութերի ձեռքբերման համար:

Մայիսի 8-ին կազմակերպվել է քայլերթ` Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարից դեպի Եղբայրական հուշահամալիր, մայիսի 9-ին՝ ցուցահանդես-տոնավաճառ, «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր:

«Թանգարանային գործի զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ: «Մշակույթի ոլորտի հիմնական խնդիրը վերաբերում է օկուպացված տարածքներում մնացած հուշարձաններին և կայանում է նրանում, որ ամեն օր թուրք-ադրբեջանական իշխանությունների կողմից օկուպացված տարածքներում իրականացվում են վանդալիզմի ակտեր մեր մշակութային ժառանգության նկատմամբ: Դա նշանակում է, որ նրանք անտեսում են բոլորին, միջազգային հանրության կարծիքը:

Իհարկե, մենք դիմել ենք միջազգային տարբեր ատյանների՝ սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ից, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանի քայլերին, սակայն առայսօր մենք շոշափելի ոչ մի արդյունք չունենք»,-ընդգծել է Գ. Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը ասել է, որ վերջերս ԱՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով պատրաստել են «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» զեկույցը, որի հիման վրա հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով համապատասխան գրքույկներ են հրատարակելու, որպեսզի ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող վանդալիզմի օրինակները տարածվեն ամենուր: Դա նշանակում է, որ նրանք անտեսում են բոլորին, միջազգային հանրության կարծիքը: Իհարկե, մենք դիմել ենք միջազգային տարբեր ատյանների՝ սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ից, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանի քայլերին, սակայն առայսօր մենք շոշափելի ոչ մի արդյունք չունենք»,-ընդգծել է Գ. Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը ասել է, որ վերջերս ԱՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով պատրաստել են «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» զեկույցը, որի հիման վրա հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով համապատասխան գրքույկներ են հրատարակելու, որպեսզի ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող վանդալիզմի օրինակները տարածվեն ամենուր:

  • Կիսվել: