Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որn ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Մեծ Բրիտանիայի դեսպան
Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր մասնակցել է Սարդարապատում կայացած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։
«Ուրախ էի մասնակցել այսօրվա միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը»,- գրել է Գալագերը։