ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Զախարովան կրկին մատնանշել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը 

Զախարովան կրկին մատնանշել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը 

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ կրկին  մատնանշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը, այն է՝ տարածքների փուլային ազատում ու բանակցություններ Արցախի կարգավիճակի վերաբերյալ։

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ քայլերի նման հաջորդականությունն անընդունելի է, Մարիա Զախարովան ասել է, որ երկու կողմից էլ շատ հայտարարություններ են հնչում այս օրերին, դրանք հաճախ հուզական են լինում, իսկ ինքը պարզապես ցիտում է այն, ինչ կա դրված բանակցությունների սեղանին։

Զախարովան շեշտել է հոկտեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ պետք է լիներ հումանիտար հրադադար:

Նա կողմերին կոչ է արել հետևել պայմանավորվածությանը՝ հավելելով, որ Ռուսաստանը համաձայն չէ Թուրքիայի այն դիրքորոշման հետ, որ Արցախյան հարցն ունի ռազմական լուծում։

 

  • Կիսվել: