հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին․ Արայիկ Հարությունյան

Վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ժողովրդի, իշխանությունների անունից ցավակցություն է հայտնել Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական ուղերձում ասվում է․

«Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։
Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»։

  • Կիսվել: