ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանը չի ճանաչում Արցախի ընտրությունների արդյունքները

Վրաստանը չի ճանաչում Արցախի ընտրությունների արդյունքները

Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չի ճանաչում Արցախում «այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունների» արդյունքները: 

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում 2020-ի մարտի 31-ին:

Վրաստանը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միմիայն խաղաղ կարգավորմանը` միջազգայնորեն ճանաչված նորմերի և սկզբունքների համաձայն», - ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

  • Կիսվել: