շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Վիրավորների թիվը նվազել է․ Արծրուն Հովհաննիսյանը նոր տվյալեր հրապարակեց

Վիրավորների թիվը նվազել է․ Արծրուն Հովհաննիսյանը նոր տվյալեր հրապարակեց

Մեր վիրավորների թիվը մոտավորապես 100-120 թվի շրջակայքում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում, որովհետեւ թեթեւ վիրավորները վերադարձել են շարք եւ շարունակում են ծառայությունը։  Մեր վիրավորների թիվը մոտավորապես 100-120 թվի շրջակայքում են»,- ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, թե վիրավորներից քանիսն են ծանր վիճակում, նա պատասխանեց. «Ծանր վիրավորների մասով տվյալներ այս պահին չեմ կարող ներկայացնել: Այն մարդկանց, որոնք լրացուցիչ եւ խորքային բժշկական անհրաժեշտություն են ունեցել, տեղափոխվել են Երեւան եւ հիմնականում մասնագիտացված հիվանդանոցներում ու հոսպիտալներում են շարունակում բուժումը»:

  • Կիսվել: