ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերջին երկու շաբաթվա ընթացքում արցախյան հակամարտության գոտում ավելի շատ մարդ է զոհվել, քան Սիրիայում վերջին մեկ տարվա ընթացքում. Բունդեսթագի պատգամավոր

Վերջին երկու շաբաթվա ընթացքում արցախյան հակամարտության գոտում ավելի շատ մարդ է զոհվել, քան Սիրիայում վերջին մեկ տարվա ընթացքում. Բունդեսթագի պատգամավոր

Վերջին երկու շաբաթվա ընթացքում արցախյան հակամարտության գոտում ավելի շատ մարդ է զոհվել, քան Սիրիայում վերջին մեկ տարվա ընթացքում: Այս մասին այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի ամենամեծ ADF  խմբակցության պատգամավոր Շտեֆեն Քոտրեն:

Նշենք, որ Բունդեսթագի պատվիրակությունը Ռուսաստանի Դումայի պատվիրակությունից հետո երկրորդն է, ով այս օրերին այցելեց Արցախ և ականատեսի աչքով տեսավ թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունները հակամարտության գոտում:

Ինչպես նշեց Քոտրեն, Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ փորձում է էթնոցիդ իրականացնել Արցախում, բնաջնջել խաղաղ բնակչությանը: «Մենք արդեն ականատես ենք եղել նրան, թե ինչպես է Թուրքիան էթնոցիդ իրականացրել տարբեր երկրներում, դա նրա ձեռագիրն է, որը ներկայումս Անկարայի օգնությամբ կիրառում է Ադրբեջանը Արցախում: Մենք պետք է բարձրաձայնենք այս ամենի մասին, Եվրոպան պետք է իմանա, ինչ է կատարվում Արցախում, ինչպես է համաշխարհայինորեն արգելված զինատեսակներով Ադրբեջանը ոչնչացնում խաղաղ բնակչությանը: Եվ եթե մենք կարողանանք ապացուցել այս ամենը, Ադրբեջանը պետք է ճանաչվի միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատար»,- նշեց պատգամավորը:

  • Կիսվել: