ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարկերը վերակառուցվելու, իսկ տույժ-տուգանքները ներվելու են․ Արայիկ Հարությունյան

Վարկերը վերակառուցվելու, իսկ տույժ-տուգանքները ներվելու են․ Արայիկ Հարությունյան

«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Ավետարանոց գյուղում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ նախապատրաստում են իրականացնել սոցիալական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ լուրջ քայլեր:

Այս մասին հայտնում է  Ազատ Հայրենիք կուսակցության մամուլի կենտրոնը:
 
Մասնավորապես, պետությունը կստանձնի հիմնադրամներում ու բանկերում քաղաքացիների ունեցած ժամկետանց բոլոր վարկերի վերակառուցումը, կներվեն տույժ-տուգանքները:
 
Արայիկ Հարությունյանը հիշեցրել է 2016թ.-ին, Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում կայացրած իր այս կարևոր որոշման արդյունքները, ինչն էականորեն թեթևացրել է քաղաքացիների վարկային բեռը, իսկ տնտեսվարող սուբյեկտները կարողացել են անցնցում շարունակել իրենց գործունեությունը:
 
Նախագահի թեկնածու Ա. Հարությունյանը շեշտել է, որ բարեկեցիկ երկիր - բարեխիղճ քաղաքացի սկզբունքն ապրելակերպ դարձնելը պետք է դառնա երկրի իշխանությունների հիմնական առաքելությունը:

  • Կիսվել: