շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարանդայում ականի պայթյունից ադրբեջանցի է տուժել

Վարանդայում ականի պայթյունից ադրբեջանցի է տուժել

Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի հերթական պայթյունն է գրանցվել, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը:

Նշվու է, որ պայթյունի հետևանքով տուժել է 23-ամյա Խայալ Աբդուլլաևը։ Նա բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ականի պայթյունի վերջին դեպքը, որի մասին ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարել էր, տեղի էր ունեցել երեկ Ակնայի (Աղդամ) շրջանում։ Տուժել էր զինծառայող Ազիզագա Ումարովը։ Նրա ոտքն անդամահատել են։

 

  • Կիսվել: