չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վաղ առավոտից Ստեփանակերտում սկսվել են ձնամաքրման աշխատանքները. առաջիկա օրերին ևս սպասվում է առատ ձյուն

Վաղ առավոտից Ստեփանակերտում սկսվել են ձնամաքրման աշխատանքները. առաջիկա օրերին ևս սպասվում է առատ ձյուն

Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտում սկսվել են ձնամաքրման աշխատանքները, որոնցում ընդգրկված են քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունները՝ իրենց մարդկային ու տեխնիկական ներուժով:

Քաղաքային իշխանությունները խնդրում և հորդորում են անշարժ գույքի բոլոր սեփականատերերին մասնակցել այդ աշխատանքներին՝ մաքրելով իրենց տիրապետման տակ գտնվող օբյեկտների և դրանց հարակից ընդհանուր օգտագործման տարածքերը:

«Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս սպասվում է առատ ձյուն, ուստի յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը ձնամաքրման միջոցառումներին ցանկալի և ողջունելի է», - նշել են Ստեփանակերտի քաղաքապետարանից:

  • Կիսվել: