շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուշքի՛ եկեք, ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքների, և եթե անհրաժեշտություն լինի՝ ավելի մեծ քաղաքների ռազմական օբյեկտների հրետակոծությունը. ԱՀ նախագահ

Ուշքի՛ եկեք, ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքների, և եթե անհրաժեշտություն լինի՝ ավելի մեծ քաղաքների ռազմական օբյեկտների հրետակոծությունը. ԱՀ նախագահ

Ուշքի՛ եկեք, ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքների, և եթե անհրաժեշտություն լինի՝ ավելի մեծ քաղաքների ռազմական օբյեկտների հրետակոծությունը: Այս մասին իր տեսաուղերձում զգուշացրել է Արցախի նախագահ Արակիկ Հարությունյանը:

«Գյանջայի ռազմական օդանավակայանի վրա բացված կրակը եղել է նախազգուշացման կրակ: Ի դեպ՝ հրամայել եմ դադարեցնել որոշ ժամանակ խոշոր քաղաքների վրա հրթիռային և հրետանակոծությունը՝ ժամանակ տալով հակառակորդին:

Հեռու պահեք խաղաղ բնակչությանը: Ուզում եմ հայտարարել, որ արդեն այդ հրամանն իմ կողմից եղել է՝ դադարեցնել կրակը խոշոր տրամաչափի հրթիռային և հրետանային միջոցներից խոշոր բնակավայրերի ուղղությամբ:

Դուք եք սկսել այս պատերազմը, դուք էք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությունը: Ժամանակ ունեք, մտածեք»,- նշել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: