Բելգորոդի նահանգապետը հայտնել է Գրեյվորոն քաղաքի հրետակոծության մասին. կա զոհ
Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր տելեգրամյան ալիքում հայտնել է Գրեյվորոն քաղաքի հրետակոծության մասին:
Նա նշել է, որ Գրավորոնի վրա հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ երեք կամիկաձե անօդաչուներով։ Անօդաչուն գրոհել է բազմաբնակարան շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիի վրա։ Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։
Նահանգապետը հայտնել է, որ զոհը խաղաղ բնակիչ է: