չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիայի ՊՆ-ն խոսել է մշտադիտարկման համատեղ կենտրոնում թուրք և ռուս սպաների տեղակայման ժամկետի մասին 

Թուրքիայի ՊՆ-ն խոսել է մշտադիտարկման համատեղ կենտրոնում թուրք և ռուս սպաների տեղակայման ժամկետի մասին 

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է պաշտպանության և անվտանգության հարցերին, տեղեկացնում է Anadolu-ն:

Աքարը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնին՝ մասնավորապես նշելով. ՛՛Մեր փոխնախարարը պաշտոնակցի հետ քննարկել և եզրափակել է հարցի տեխնիկական մանրամասները: Ձեռք է բերվել համաձայնություն: Մեր համատեղ դիտորդական կենտրոնը ստեղծելու համար որևէ խոչընդոտ չի մնացել:

Հիմա ընթանում են այնտեղի շինարարական աշխատանքները։ Մեր ընկերները շատ կարճ ժամանակ անց ծառայելու են այնտեղ: Թուրք և ռուս գեներալները, սպաները միասին կլինեն այնտեղ, կապահովեն հրադադարի ռեժիմի պահպանումը և ջանքեր կգործադրեն հրադադարի ռեժիմը մշտական դարձնելու ուղղությամբ՛՛: 

Աքարը հավելել է նաև, որ, այս ամենից բացի, շարունակվում են նաև ՛՛ադրբեջանցի եղբայրների հետ զորավարժությունները՛՛:

 

  • Կիսվել: