ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Արցախում իրականացնել ցեղասպանություն, Եվրոպան պետ է գործուն քայլերով դադարեցնի դա` սա լոկալ կոնֆլիկտ չէ, սա մեծ պատերազմ է. Բունդեսթագի պատգամավոր

Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Արցախում իրականացնել ցեղասպանություն, Եվրոպան պետ է գործուն քայլերով դադարեցնի դա` սա լոկալ կոնֆլիկտ չէ, սա մեծ պատերազմ է. Բունդեսթագի պատգամավոր

Բունդեսթագի պատգամավոր

Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Արցախում իրականացնել ցեղասպանություն, Եվրոպան պետ է գործուն քայլերով դադարեցնի դա:  Այս մասին այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի ամենամեծ ADF  խմբակցության պատգամավոր Շտեֆեն Կոյտերը:

Նշենք, որ Բունդեսթագի պատվիրակությունը Ռուսաստանի Դումայի պատվիրակությունից հետո երկրորդն է, ով այս օրերին այցելեց Արցախ և ականատեսի աչքով տեսավ թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունները հակամարտության գոտում:

«Մենք այս ամենը կպատմենք և Գերմանիայում, և Եվրոպական այլ երկրներում, որ իրենք սոսկ հայտարարություններից անցնեն գործի: Եվրոպական հանրությունը իր հերթին պետք է ցույցեր սկսի, որպեսզի ստիպեն Ադրբեջանին դադարեցնել պատերազմական գործողությունները: Արցախում թուրք–ադրբեջանական զորքերը օգտագործել են արգելված զենքեր: Մենք մտավախություն ունենք, որ Արցախում կարող է նոր ցեղասպանություն տեղի ունենալ, ու այդ մասին մենք փորձելու ենք ահազանգել Եվրոպային: Պետք է արձանագրել, որ սա լոկալ կոնֆլիկտ չէ այլ մեծ պատերազմ: Պետք է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ կիրառել սանկցիաներ»,- ընդգծեց պատգամավորը:

  • Կիսվել: