երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Արցախում իրականացնել ցեղասպանություն, Եվրոպան պետ է գործուն քայլերով դադարեցնի դա` սա լոկալ կոնֆլիկտ չէ, սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը պետք է ճանաչվի միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատար. Նրա և Թուրքիայի նկատմամբ պետք է կիրառվեն խստագույն սանկցիաներ. Գերմանացի պատգամավոր

Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Արցախում իրականացնել ցեղասպանություն, Եվրոպան պետ է գործուն քայլերով դադարեցնի դա` սա լոկալ կոնֆլիկտ չէ, սա մեծ պատերազմ է. Ադրբեջանը պետք է ճանաչվի միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատար. Նրա և Թուրքիայի նկատմամբ պետք է կիրառվեն խստագույն սանկցիաներ. Գերմանացի պատգամավոր

Եթե ապացուցվի, որ Ադրբեջանի կողմից միջազգայինորեն արգելված զինատեսակներ են օգտագործվել արցախյան հակամարտության գոտում, իսկ դրա ապացույցները մենք տեսել ենք Արցախ այցի ժամանակ, ապա Ադրբեջանը պետք է ճանաչվի միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատար. Նրա և Թուրքիայի նկատմամբ պետք է կիրառվեն խստագույն սանկցիաներ: Այս մասին այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի ամենամեծ ADF  խմբակցության պատգամավոր Շտեֆեն Կոյտերը:

Նշենք, որ Բունդեսթագի պատվիրակությունը Ռուսաստանի Դումայի պատվիրակությունից հետո երկրորդն է, ով այս օրերին այցելեց Արցախ և ականատեսի աչքով տեսավ թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունները հակամարտության գոտում:

Պատգամավորը խոստացավ, որ իրենց կուսակցությունը, որը ամենամեծն է Բունդեսթագում, կբարձրացնի Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: «Ճիշտ է մենք չենք կարող զենքով օգնել հայկական կողմին, բայց մենք կարող ենք ստիպել Գերմանիայի կառավարությանը դաժան սանկցիաներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, ջ դա ավելի ցավոտ կլինի, քան եթե մենք զենք տրամադրեինք Հայաստանին»,- նշեց պատգամավորը:

Նա հավելեց, որ կպահանջեն Գերմանիայի կառավարությունից ոչ միայն տնտեսական սանկցիաներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, այլև միջազգային հարթակներում բարձրացնել նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, զենքի էմբարգոյի հարցը: Բացի այդ Գերմանիայի կառավարությունը կարող է Թուրքիայի հարցը բարձրացնել ՆԱՏՈ-ում, քանզի կա ինֆորմացիա, որ Թուրքիան ՆԱՏՈ-ի զենք է մատակարարել Ադրբեջանին, որը օգտագործվում է հիամ հակամարտության գոտում:

Միրնույն ժամանակ պատգամավորը հավելեց, որ Եվրոպայում ոչ մեկը իրականում հետաքրքրրված չէ այս կոնֆլիկտով: «Եվրոպայի խորհուրդը այս խնդիրը չի բարձրացնում, որովհետև այնտեղ կան կոռումպացված պատգամավորներ: Բայց մենք պետք է Եվրոպայի երկրներին բերենք այն համոզման, որպեսզի նրանք ճնշեն Թուրքիային ու Ադրբեջանին դադարեցնել պատերազմը: Եվ մենք այս ուղղությամբ կշարունակենք մեծ ջանքեր գործադրել»,- ընդգծեց պատգամավորը

  • Կիսվել: