«Ծննդաբերության հոգեբանությունը արտակարգ իրավիճակներում». քննարկման մասնակիցներն ապագա մայրիկներին են
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության՝ ի դեմս նախարար Վարդան Թադևոսյանի, և «Միշել Օդեն Մայր կենտրոն» հասարակական կազմակերպության՝ ի դեմս նախագահ Աստղիկ Վարդանյանի, միջև կնքվել է համագործակցության հուշագիր:
Համագործակցության շրջանակներում այսօր՝ հունիսի 3-ին, Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի ապագա մայրիկների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ծննդաբերության հոգեբանությունը արտակարգ իրավիճակներում» խորագրով քննարկում։



Քննարկումը վարում էր Արցախի «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեթերապևտ Անահիտ Լալայանը։
Մեզ հետ զրույցում նա ընդգծել է, որ արտակարգ իրավիճակները ազդում են ցանկացած անձի հոգեկան վիճակի վրա, առավել ևս, եթե տվյալ անձը ապագա մայր է։


Հոգեթերապևտը կարևորել է, որ տվյալ անձի ընկալումների ուղղությամբ, ճգնաժամը սկսվելուն պես, պետք է հոգեբանական աշխատանք տանել։