ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տոնոյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ռազմագերիների փոխանակման հետ կապված հարցեր

Տոնոյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ռազմագերիների փոխանակման հետ կապված հարցեր

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու վերջինիս չափանիշների համաձայն համապատասխան գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի իշխանությունների հետ:

 

 

  • Կիսվել: