շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տեղին քայլ կլիներ ԼՂ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայումը․ Դավիթ Բաբայան

Տեղին քայլ կլիներ ԼՂ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայումը․ Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմաբազայի ստեղծումը կնպաստեր երկարաժամկետ հեռանկարում ԼՂ տարածքում անվտանգության և կայունության ամրապնդմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է  ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Որպես այս երկրի փորձագետ, քաղաքացի և քաղաքական գործիչ՝ գտնում եմ, որ այստեղ ՌԴ ռազմաբազա ունենալը շատ լավ կլիներ: Ինքներդ դատեք. Ռուսաստանը շատ հզոր աշխարհաքաղաքական ներուժ ունի, և ի՞նչ կլինի, եթե Թուրքիան Ադրբեջանին ագրեսիայի դրդի, իսկ եթե գորհայինները դուրս գան Թուրքիայի ենթակայությունից և որոշեն այստեղ ինչ-որ բան անել: Այդ դեպքում նրանք կարող են միտումնավոր փորձել հարվածել Ռուսաստանի հեղինակությանը, էլ չեմ խոսում անվտանգության տեսանկյունից մեզ շատ վատ իրավիճակում դնելու մասին»,-ասել է Բաբայանը:

Վերջինիս համոզմամբ՝ այս առնչությամբ տեղին քայլ կլիներ ԼՂ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայումը:

«Համենայնդեպս, դա շատ ավելի կամրապնդեր այստեղ անվտանգությունն ու կայունությունը, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում»,-եզրափակել է Բաբայանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: