երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Տեղացած առատ ձյան հետևանքով վաղ առավոտից մեկնարկած ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

Տեղացած առատ ձյան հետևանքով վաղ առավոտից մեկնարկած ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

 Գիշերը տեղացած առատ ձյան հետևանքով հանրապետության տարածքում բոլոր ուղղություններով ավտոճանապարհները սպասարկող ընկերություններն այս պահին շարունակում են իրականացնել ձնամաքրման աշխատանքներ։

️ Ստեփանակերտը շրջաններին կապող՝ Ստեփանակերտ - Դրմբոն - Մարտակերտ, Ստեփանակերտ - Ննգի - Մարտունի, Ստեփանակերտ - Կարմիր Շուկա, ինչպես նաև Գետավան - Դրմբոն - Մարտակերտ ավտոճանապարհներին իրականացվում են ձնամաքրման և աղցանման աշխատանքներ՝ «Արցախուղի» ՓԲ ընկերության կողմից։

 Միջպետական՝ Ստեփանակերտ - Բերձոր մայրուղում ավտոճանպարհի մաքրման աշխատանքեր է կատարում «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունը։

  • Կիսվել: