շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՃՏՊ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության

ՃՏՊ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության

Մայիսի 10-ին` ժամը 20:57-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ժամը 20:58-ին ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Վ․ Ա-ի վարած «Ուազ» և Ա․ Բ-ի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով տուժած ուղևորներ՝ Ս․ Ռ․ Ա-ն և Կ․ Ի-ն թեթև մարմնական վնասվածքներով շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ վարորդ`. Ա․ Բ-ն, փրկարարները ստորին վերջույթի վնասվացքով դուրս են հանել ավտոմեքենայից, ցուցաբերել համապատասխան օգնություն և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածներ` Կ. Ի-ի, Ս. Ա-ի և Կ. Ա-ի վիճակները գնահատվել են բավարար: Ժամը 22:20-ի դրությամբ դուրս են գրվել հիվանդանոցից: Իսկ վարորդ`Ա. Բ-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

 

  • Կիսվել: