ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ճանապարհներն Արցախում՝ ժամը 21։00-ի դրությամբ

Ճանապարհներն Արցախում՝ ժամը 21։00-ի դրությամբ

Ժամը 21։00-ի դրությամբ Մարտակերտի շրջանի բոլոր համայնքների ճանապարհները բաց են, դժվարանցանելի է բարձր լեռնային գոտիներում: Շրջանում ձյան շերտի բարձրությունը կազմում է 30-40 սմ:
 
Մարտունու շրջանի միջհամայնքային բոլոր ճանապարհները դժվարանցանելի են: Ձյան շերտն այստեղ կազմում է 60-80 սմ:
 
Դժվարանցանելի են նաև Ասկերանի շրջանի ճանապարհները: Փակ են Սարուշեն եւ Մխիթարաշեն գյուղերի ճանապարհները։ Ձյան շերտը շրջանում 40-45 սմ է:
 
Բոլոր ճանապարհահատվածներում կատարվում են մաքրման և աղցանման աշխատանքներ։
 
Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը:
 
Այս պահին Արցախի Հանրապետության բարձր լեռնային շրջաններում տեղում է ձյուն։
 
ՆԳ նախարարությունը հորդորում է՝
Եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
 

  • Կիսվել: