ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը ճանաչում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

«Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը ճանաչում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը ճանաչում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Այս մասին Շուշիում տեղի ունեցած միջազգային գիտաժողովում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

՛՛Ինչ վերաբերում է արեւմտյան երկրների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ուղղակի աջակցության ձեւական շարադրանքին, կարծում եմ, որ դա տեղի կունենա ժամանակին: Կարեւորն այն է, որ Հայաստանն այժմ ավելի բաց է, քան Արեւմուտքում Հայաստանի որոշ բարեկամներ, ինչը խոսում է նրա փաստացի ճանաչման մասին՛՛,-հավելել է Ալիեւը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը Պրահայի հռչակագիրը ստորագրել է անցյալ տարվա հոկտեմբերին, նաեւ ստորագրել է նույն ամսին Սոչիի հռչակագիրը, որտեղ իր համաձայնությունն է հայտնել՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրն ընդունել որպես հարաբերությունների կարգավորման հիմք:

՛՛Ալմա Աթայի հռչակագրում փաստացի ուրվագծված են եւ ճանաչված են որպես նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական եւ պաշտոնական սահմաններ։ Սա նշանակում է, որ նրանք արդեն համաձայնել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Եվ ես վերջերս ասացի, որ նրանք պարզապես պետք է վերջին խոսքն ասեն: Նրանք ասում էին ՛՛Ա՛՛, իսկ հիմա պետք է ասեն՝ ՛՛Բ՛՛, պետք է ասեն այն, ինչ ես ասել եմ, այն, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Ես սպասում եմ դրան: Հուսով եմ, որ այդ ժամանակը կգա՛՛,-հույս է հայտնել Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: