շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թանդիլյանը ծանոթացել է Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքներին

Թանդիլյանը ծանոթացել է Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքներին

Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ, այցելել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ տեղում ծանոթանալով շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին և հայաստանյան գործընկերոջ հետ քննարկելով այդ ուղղությամբ տարվող համագործակցության նոր մեխանիզմները:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:

 

  • Կիսվել: