ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքներում խուճապ չկա. Հունան Թադևոսյան

Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքներում խուճապ չկա. Հունան Թադևոսյան

Կարմիր շուկաում որևէ խուճապ չկա, ամեն մեկն իր գործով է զբաղված։ Այս մասին հայտնել է ասաց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Կրակոցները սկսվել են 11:45 և տևել են մոտ 20 րոպե։ Մեր կողմից պատասխան կրակոցներ  չեն հնչել: Փաստահավաք առաքելություն է իրականացվել և այդ ունեցած տվյալերը փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին»,- նշեց Թադևոսյանը:

Թադևոսյանը նշում է, որ Փառուխի հայտնի դեպքերից հետո, առաջին անգամն է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ  թշնամական կողմը նորից թիրախավորում է խաղաղ բնակչությանն ու բնակավայրերին.  «Մինչ այս ո՛չ մեքենաների, ո՛չ բնակիչների շարժի խոչընդոտման հետ կապված որևէ դեպք չի եղել»:

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

  • Կիսվել: