շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտում ընդլայնվել են կորոնավիրուսի ներթափանցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը

Ստեփանակերտում ընդլայնվել են կորոնավիրուսի ներթափանցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը

Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը:

Նշվում է, որ այսօր առավոտյան քաղաքապետարանի միջոցներով և աշխատակիցների մասնակցությամբ, ալկոգել ախտահանիչ նյութի տարրաներ են տեղադրվել կենտրոնական շուկայի մուտքերում, ավտոկայարանում, մայրաքաղաքում կանոնավոր երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղևորասրահներում, բազմահարկ բնակելի շենքերի բոլոր վերելակներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև ու Ազատամարտիկների պուրակներում:

Ախտահանման աշխատանքներ են իրականացվել նաև կանգառ-սրահներում:

 
 
 

Ի դեպ, արդեն երկրորդ օրն է, ինչ ջրցան մեքենաները քլորաջրով ախտահում են քաղաքի ճանապարհները: Այս գործընթացն ու բազմահարկ շենքերի շքամուտքերի, ներսի պատերի և աստիճանավանդակների՝ օրեր առաջ մեկնարկած ախտահանումը շարունակական են լինելու:

  • Կիսվել: