ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը (տեսանյութ)

Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ կարգավորված է ճանապարհային երթեւեկությունը, Էլեկտրա - եւ ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տները:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական ադմինիստրացիային Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում:

Ռուս խաղաղապահները ապահովում են հրադադարի պահպանումը և փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:  

  • Կիսվել: