շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում ռազմականացված հնգամարտի մրցումներ են կազմակերպվել

Ստեփանակերտում ռազմականացված հնգամարտի մրցումներ են կազմակերպվել

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցում կազմակերպվել են Ռազմականացված հնգամարտի մրցումներ, որոնց մասնակցում էր չորս թիմ:

Ռազմականացված հնգամարտը կազմակերպվել էր ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ՊԲ համատեղ ջանքերով:

Բնութագրությունը հասանալի չէԱՀ ԿԳՄՍ նախարարության Նախազորակոչային պատրաստության բաժնի պետ Դավիթ Օհանջանյանը մեզ հետ զրուցում ասաց, որ, բաժնի աշխատանքային տարվա պլանի համաձայն, նախատեսված է ամեն տարի մայրաքաղաքի և շրջանների 8-9-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպել նման միջոցառումներ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մասնակից թիմերը իրենց իսկ շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում գրավել են համապատասխան մրցանակային տեղեր, և ձեռք են բերել ռազմականացված հնգամարտի հանրապետական փուլին մասնակցելու հնարավորություն: Միջոցառումը նպատակ է հետապնդում աշակերտների մոտ ձևավորված տեսական գիտելիքները կիրառել գործնականում և ի հայտ բերել առավել պատրաստված տղաների»,- նշեց Դ. Օհանջանյանը և հավելեց, որ մրցույթի հաղթողները ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ՊԲ կողմից կպարգևատրվեն արժեքավոր նվերներով, դրամական պարգևներով:

Բնութագրությունը հասանալի չէ

Մարտունու շրջանի թիմի մարզիչ Ղարիբ Ահարոնյանի խոսքով՝ թիմը բազմաթիվ անգամներ մասնակցել է ռազմականացված հնգամարտի մրցումների և գրավել մրցանակային առաջին տեղ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս անգամ ևս մասնակցում ենք մրցանակային տեղ գրավելու համար:
 
Մրցույթում անցկացվող բոլոր վարժությունները անհրաժեշտ են պատանիների համար:
 
Նրանք հնարավորություն ունեն «Ռազմագիտություն» առարկայի շրջանակներում ձեռք բերած գիտելիքները կիրառելու գործնականում, իսկ հրաձգությունն ու ինքնաձիգին տիրապետելն էլ արցախցու համար օդ ու ջրի պես անհրաժեշտ են»,- ընդգծել է Ղ. Ահարոնյանը:
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: