երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել է Ամանորի առթիվ երեխաներին նվերներ բաժանելու գործընթացը

Ստեփանակերտում մեկնարկել է Ամանորի առթիվ երեխաներին նվերներ բաժանելու գործընթացը

Երեկվանից մեկնարկել է Արցում Ամանորի առթիվ երեխաներին նվերներ բաժանելու գործընթացը:

Ստեփանակերտի համայնքապետարանի էջում հայտնում են, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները անձամբ են մասնակցել որոշ կրթօջախներում մանուկների համար սպասված ու հաճելի արարողությունը:

«Մինչև դեկտեմբերի 31-ը հրաշագործ ու ամենահաս Ձմեռ պապի պարկում եղած անակնկալները կհասնեն մայրաքաղաքում բնակվող, մինչև 5-րդ դասարանը ներառյալ, բոլոր երեխաներին:

Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաների ու Աջափնյակ թաղամասի նախադպրոցական խմբի սաների Ձմեռային հեքիաթն ավելի գունագեղ դարձնելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Ստեփանակերտցիների համաշխարհային ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ նրանց համար հատուկ նվերներ նախապատրաստելով»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: