հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ստեփանակերտում կկայանա Շուշիի «Վարանդա» երգչախմբի ստեղծման 30-ամյակին նվիրված համերգաշար

Ստեփանակերտում կկայանա Շուշիի «Վարանդա» երգչախմբի ստեղծման 30-ամյակին նվիրված համերգաշար

Այս տարի լրանում է Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադրման 30-ամյակը:

«Արցախպես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ առթիվ երգչախումբը հանդես կգա համերգային ծրագրով:

Այս օրերին երգչախմբի սաները Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում սկսել են նախահամերգային փորձերը:

Нет описания.

«Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատերազմից հետո երգչախմբի տնօրենությունը գործունեությունը շարունակելու նոր ձևաչափ ընտրեց, այն է՝ հանդես գալ բազմաբնույթ համերգաշարերով:

Нет описания.

«Անցած տարի ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կյանքի կոչեցինք «Երգող Արցախ» երգչախմբային ծրագիրը, որին մասնակցում են Շուշիի, Հադրութի, Ստեփանակերտի երեխաները: Սկզբում ընդգրկված էր 90, իսկ այժմ արդեն՝ շուրջ 120 երեխա: Այս տարվա համերգացանկում ներառել ենք չկրկնվող երգեր, ինչպես նաև երգչախմբի հոբելյանական տարվան նվիրված 169 երգից մոտ 20-ը: Համերգային ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ից՝ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում: Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին տեղի կունենա նաև պաշտոնական համերգ»,-ասել է Զ. Քեշիշյանը՝ տեղեկացնելով, որ երգչախմբի հոբելյանական տարվա կապակցությամբ որոշել է հանդես գալ նաև առանձին համերգով՝ դաշնակահար Նադեժդա Հակոբյանի հետ:

Нет описания.

«Այն փոքր-ինչ նման կլինի համերգապատումի, քանի որ ես կպատմեմ ուշագրավ դրվագներ իմ արցախյան 30-ամյա կյանքից: Կարծում եմ, որ ձևաչափը հետաքրքիր կլինի»,-մանրամանել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ համերգապատումը կունենա սեպտեմբերի 19-ին:

  • Կիսվել: