Ստեփանակերտում, Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքներում կկատարվի չպայթած ռումբերի վնասազերծում․ ԱՀ ԱԻՊԾ
Արցախի ԱԻ պետական ծաառայությունից իրազեկում են, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտում նախատեսվում է ականների, չպայթած ռումբերի ու տարբեր զինատեսակների վնասազերծում:
«Եւս մեկ անգամ հորդորում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Ցանկացած զենք զինամթերք հայտնաբերելիս, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- նշվում է հաղորդագրության մեջ։