ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն

Ստեփանակերտում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն

Ապրիլի 19-ին՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով և հետագայում վթարներից խուսափելու համար կդադարեցվի Ստեփանակերտի մի շարք փողոցների էլեկտրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Արցախէներգո» ՓԲ ընկերությունից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հոսանքի ժամանակավոր անջատումները կընդգրկեն 110/35/10 «Ստեփանակերտ» 10 կՎ «4-րդ քաղաքային» ՕԳ, Ազատամարտիկների 35, 37, 37ա, 41, 43, 46, 59, Մխիթար Գոշի 7ա, 8, 10, 10ա, Տիգրան Մեծի 1,5,7,10,11,13,15,17,18,19,23բ. 33 և 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ, Մանուկյան 4բ, 6, 8, 10,12,17,19,23, Մաշտոցի 1, 3, 5, 5ա, Իսակովի 2,2ա.2բ.4 Ստարավոյտովի 2, Պարսեղովի 11 թաղամասերը և հարակից բոլոր հիմնարկ ձեռնարկությունները:

Կհոսանքազրկվեն նաև թիվ 2-րդ դպրոցը, «Հանրային հեռուստառադիո ընկերություն», «Կենտրոնական ավտոկայան», «Պետրոլ Սերվիս» բենզալցակայան, «Արցախբանկ»-ի «Տիգրանակերտ» մ/ճյուղ ՓԲԸ–ները, «Շանթ», «Հեղնար», «ԳՆԱՏ», «Հաղթանակ», «Սոբոլ» ՍՊԸ-ները:

  • Կիսվել: