ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ստեփանակերտում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար օգոստոսի 27-ին Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի մասնակի անջատումներ կլինեն:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին «Արցախէներգո» ՓԲԸ-ից՝ մանրամասնելով, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 14:00-ից մինչև 17:00-ն, կհոսանքազրկվեն Աբովյան 2ա, 1-8 սեփական տների, Ազատամարտիկների 13, 15, 17, 21, 23, Սարոյան 4, 5, 6, 8, 10, 19-29ա սեփական տների, Պարսեղովի 1-5, Կամո – 1, 4, 13-30, Մ.Գոշ 1 հասցեների բոլոր հանրային բաժանորդներն ու հիմնարկ ձեռնարկությունները:

  • Կիսվել: