կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստեփանակերտում հոսանքի ժամանակավոր անջատում է սպասվում

Ստեփանակերտում հոսանքի ժամանակավոր անջատում է սպասվում

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատում է սպասվում: Փետրվարի 11-ին` ժամը 14:00-ից մինչեւ 18:00-ն, ընթացիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով և հետագայում վթարներից խուսափելու համար կանջատվի Ստեփանակերտի 10 կՎ «11-րդ քաղաքային» օդային գիծը, և կհոսանքազրկվեն մայրաքաղաքի ներքոհիշյալ հասցեների բոլոր հանրային բաժանորդներն ու հիմնարկ ձեռնարկությունները. Հեքիմյան 2, 2ա, 2բ, 4, 4ա, 4բ, 6, 8, 8ա, Մաշտոցի 7, 11, 13, 16, 17, 19, 76, 76ա, 77., Տ.Մեծի 6, 8,10,12,14,16, Իվանյան 2, 6, 10, 12, 12ա, 14, 21, 23, 32, Մ.Մկրտչյան 1,8,10,14,20,21,34, 36-րդ և 38-րդ թաղամասերի սեփական տներն ու հիմնարկ ձեռնարկությունները, ինչպես նաև ԱՀ Հարկային պետական ծառայությունը, Արցախի պետական համալսարանի թիվ 2 մասնաշենքը, «Ստեփանակերտի թիվ 1 պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ-ը, «Բլեսս» ՈւՎԿ ՍՊԸ-ն, «Արարատ բանկ» Ստեփանակերտի մասնաճյուղ ԲԲԸ-ն, «Մարգարիտ» ԱԿ-ն:

 

  • Կիսվել: