ՏԿԵՆ-ից վստահեցնում են՝ արվում է առավելագույնը՝ Երևանի և Կոտայքի մարզի մի շարք թաղամասերի հոսանքի մատակարարումը վերականգնելու համար
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետևանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն վարչական շրջանների մի շարք թաղամասեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։
Նշվում է, որ արվում է առավելագույնը հնարավոր սեղմ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: