ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում հեծանվավազքի մրցույթ է կազմակերպվել

Ստեփանակերտում հեծանվավազքի մրցույթ է կազմակերպվել

2018 թվականից սկսած՝ սեպտեմբերի 17-ը Արցախում նշվում է որպես Ֆիզկուլտուրնիկի օր: Օրվա խորհուրդն ընդգծելու համար Ստեփանակերտում կազմակերպվել է ավանդական դարձած հեծանվավազքի մրցույթ։ Մեկնարկը տրվել է Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքից:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանն ասել է.

Բնութագրությունը հասանալի չէ«Ավանդույթի համաձայն՝ մարզական միջոցառումներն այս տարի ևս կազմակերպվում են:

Հեծանվավազքի մրցույթին ընդգրկել ենք Ստեփանակերտի բոլոր դպրոցների 100-ից ավելի աշակերտների: Նպատակը առողջ ապրելակերպի դաստիարակումն ու սերմանումն է, ինչպես նաև երեխաների սերը դեպի մարզաշխարհ և սպորտ ընդգծելը:

Հաղթողները արժանացել են դրամական պարգևների»,- նշեց Դ. Մկրտչյանը:

 

Բնութագրությունը հասանալի չէ

Տղաների թիմից առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրած Իշխան Առուշանյանը խորհուրդ է տալիս բոլոր իր հասակակիցներին վարել հեծանիվ, քանի որ այն համարում է առողջ ապրելակերպի մի ձև:

«Եղել է արդար մրցակցություն:

Դժվարություններ, իհարկե, կային, բայց ես կարողացա հաղթահարել դրանք և գրավել առաջին տեղը»,- նշեց Ի. Առուշանյանը:

 

 

Բնութագրությունը հասանալի չէ

Մասնակից Անգելինա Պետրոսյանը հեծանիվ է վարում 6 տարեկանից։ «Այսօր առաջին անգամ մասնակցեցի հեծանվավազքի մրցույթին:

Մրցակիցներս պատրաստված էին, բայց ես կարողացա աղջիկների թիմից գրավել առաջին տեղը:

Սիրում եմ սպորտով զբաղվել և բոլորին խորհուրդ եմ տալիս զբաղվել սպորտով»,- ընդգծել է Անգելինա Պետրոսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: