ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել միջոցառում՝  նվիրված Գրադարանավարի  օրվան:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և շնորհավորել գրադարանավարների  օրը՝ կարևորելով նրանց կատարած աշխատանքը:
Բնութագրությունը հասանալի չէ
Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանի խոսքով՝ անգնահատելի է գրադարանի ու գրադարանավարի դերը կիրթ հանրության ձևավերման գործում։
 
Բնութագրությունը հասանալի չէ«Խելացի դառնալու համար բավական է կարդալ ընդամենը տասը գիրք, բայց այդ գրքերը գտնելու համար անհրաժեշտ է հազարավորները կարդալ, իսկ այդ հարցում, բնականաբար, մեզ օգնության են հասնում գրադարանավարները: Մենք պետք է կարողանանք գնահատել նրանց նվիրվածությունը այդ կարևոր գործում, և այն սերը, որ նրանք են արթնացնում մեր մեջ դեպի գիրքը: Կյանքով լի գրքերով միայն մենք կարող ենք այս կյանքում ինչ-որ բանի հասնել»,- ընդգծել է Ա. Բաղդասարյանը:
 
 
 
ՄՄՀ-ի գրադարանավար Կարինե  Ղուլյանի  խոսքով՝ Արցախում գրքի հանդեպ պաշտամունքն ավանդական է:
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Գիրքը վահան է եղել մեզ համար և գիտության աղբյուր: Գրադարանը մշակույթի հիմքն է, նախորդ և հաջորդ սերունդների կապը: Մեսրոպ Մաշտոց համալսարանի կարևոր խնդիրներից է գրադարանային հավաքածուի համալրումը՝ գիտաուսումնական գործընթացներին համապատասխան: Այդ նպատակով իրականացվել է գրադարանային ֆոնդի նպատակային համալրում՝ ելնելով ուսումնական ծրագրերի և ՄՄՀ-ի գիտական գործընթացի պահանջներից: Ընթերցվելիք գրականության ընտրության հարցում հաշվի են առնվում ընթերցողների պահանջները և մասնագետների կարծիքները»,- մեզ հետ զրույցում նշել է Լ. Առստամյանը:
 
Միջոցառմանը ելույթներով  հանդես  են  եկել   նաև    ՄՄՀ   դասախոս  Սոկրատ  Խանյանը, Կովկասագիտության  կենտրոնի  ղեկավար  Հովիկ  Ավանեսովը։

  • Կիսվել: