ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում բիզնես դասընթաց կկազմակերպվի

Ստեփանակերտում բիզնես դասընթաց կկազմակերպվի

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը՝ ADWISE Business and Legal Consulting ընկերության հետ համատեղ, օգոստոսի 23-27-ը ապագա գործարարներին հրավիրում է բիզնես դասընթացների։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության մամուլի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:
 
«Դասընթացների նպատակն է նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը։  Դրանք օգնելու են մասնակիցներին վերածել իրենց բիզնես գաղափարները կենսունակ բիզնես մոդելների։ Դասընթացների ընթացքում կքննարկվեն  «Բիզնես գաղափարի գեներացում», «Արժեքային առաջարկ», «Հաճախորդների սեգմենտավորում», «Վաճառքի ուղիներ», «Հաճախորդների հետ հարաբերություններ», «Մարքեթինգային գործիքներ», «Հիմնական գործառույթներ,  հիմնական ռեսուրսներ, հիմնական գործընկերներ» և «Ֆինանսական կառավարում» թեմաները»,- նշել է Գ. Հայրապետյանը, և հավելել, որ դասընթացները կկազմակերպեն ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության շենքի դահիլճում:
 
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև օգոստոսի 20-ը՝ զանգահարելով 047 94 29 74 հեռախոսահամարին

  • Կիսվել: