Ստեփանակերտում այս պահին հայտնաբերել ենք մոտ 670 չպայթած զենք-զինամթերք. ԱՀ ԱԻ պետական ծառայության ներկայացուցիչներ
Ստեփանակերտում այս պահին ունենք մոտ 670 չպայթած զենք-զինամթերք, հնարավորություն ունենք դրանք անվտանգ տեղ տանել և ոչնչացնել: Այս մասին այսօր ճեպազրույցում ասացին Արցախի ԱԻ պետական ծառայության ներկայացուցիչներ Սասուն Սարուխանյանը և Մեխակ Արզումանյանը:
Հարցին՝ որ հատվածներում կան չպայթած արկեր, Արզումանյանը պատասխանեց. ՛՛Հրթիռակոծության է ենթարկվել ոչ միայն Ստեփանակերտ քաղաքը, այլև բոլոր շրջանները: Ստեփանակերտում ունենք հայտնաբերած զենք զինամթերք Իսակով, Թումանյան, Հեքիմյան փողոցներում, բայց այս պահի դրությամբ կարելի է ասել՝ 95 տոկոս անվտանգ է՛՛: