երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ստեփանակերտում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ». կան վիրավորներ (լուսանկարներ)

Ստեփանակերտում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ». կան վիրավորներ (լուսանկարներ)

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:
08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Այդ մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 
Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
 
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:
 
 
 
 
 
 

  • Կիսվել: