ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում ամեն օր 20:00-ից կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

Ստեփանակերտում ամեն օր 20:00-ից կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.

«Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը՝ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից»:

  • Կիսվել: