շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում ակցիա է իրականացվել

Ստեփանակերտում ակցիա է իրականացվել

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանն Արցախի հետ կապող գործող ճանապարհը պահելու պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Արցախի ու Հայաստանի միջև գործարկվելու է նոր ճանապարհ, իսկ գործող ճանապարհը՝ հարակից Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերով, հանձնվելու է Ադրբեջանին։

Ցույցը նախաձեռնել են Արցախի հեղափոխական կուսակցությունը, «Արցախի փրկություն» շարժումը և հասարակական այլ կազմակերպություններ։Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանն իր ելույթում նշել է, որ մինչև բոլոր  ենթակառուցվածքները չփոխադրվեն նոր երթուղի, մինչև վստահ չլինենք նոր ճանապարհի որակի վրա, գործող ճանապարհը չպետք է զիջել։

«Սա ոչ թե խախտում է, այլ, կարելի է ասել, նոյեմբերի 9-ի պայմանավորվածության չեղարկում է, որովհետև 6-րդ կետում պարզ գրված է, որ նոր ճանապարհի նախագիծը պիտի հաստատվի կողմերի պայմանավորվածությամբ։ Իսկ առաջին կետում նշված է, որ կողմեր են Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը։ Քանի որ չկա Հայաստանի Հանրապետության համաձայնությունը, իսկ եթե նույնիսկ լիներ Արցախի Հանրապետության իշխանությունների հաաձայնությունը, միևնույն է՝ սա խախտում է։ Եվ մենք պայքարելու ենք թշնամու ագրեսիայի դեմ, որ մեր իշխանությունների նկատմամբ ճնշմամբ փորձում է ստանալ շահեկան դիրքեր։ Ռուսաստանի անմիջական պարտականությունն է զսպել Ադրբեջանի ամբիցիաները»,- ասել է նա։

  • Կիսվել: