Ստեփանակերտին հարվածել են թուրքական F-16-երը. WarGonzo
Թուրքական F-16-երը հարվածներ են հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին։ Հայտնում է Wargonzo-ի տելեգրամյան ալիքը։
«Թիրախավորվել է Արցախի մայրաքաղաքի ծննդատունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսին է Թուրքիայի նոր պատմությունը, որ գրում է Էրդողանը»,- նշել է ալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է Շուշին և մայրաքաղաք Ստեփանակերտը։