երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի Թումանյան փողոցի նորակառույց բազմաբնակարան շենքերում իրականացվում են կահավորման աշխատանքներ

Ստեփանակերտի Թումանյան փողոցի նորակառույց բազմաբնակարան շենքերում իրականացվում են կահավորման աշխատանքներ

Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցված նոր բնակելի բազմաբնակարան շենքերում իրականացվում են կահավորման աշխատանքներ:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

 «Թումանյան փողոցում` նախկին կաթի կոմբինատի տարածքում կառուցված բնակելի շենքը 108 բնակարանանոց է, որից 90-ը՝ 2, իսկ 18-ը՝ 3 սենյականոց: Նույն փողոցում` նախկին շինանյութերի կոմբինատի տարածքում կառուցված բնակելի շենքը 153 բնակարան ունի, որից 31-ը կլինի 2, 94-ը՝ 3, իսկ 28-ը՝ 4 սենյականոց: Բազմաբնակարան շենքերը կառուցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Քարավան» ՍՊ և «Ճանշին» ՓԲ ընկերությունների կողմից։ Արդեն բնակարաններ են տրամադրվել Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների, բազմազավակ ընտանիքներին», - նշել է Մ. Դանիելյանը:

  • Կիսվել: