կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում նոր բնակելի թաղամասի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում նոր բնակելի թաղամասի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 204 բնակարանանոց բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը:
 
«Բնակելի նոր թաղամասի շինաշխատանքները սկսվել են 2021 թվականի ամռանը: Գործընթացն իրականացնում են «Պանտ» ՍՊ և «Կապավոր» ընկերությունները: «Պանտ» ընկերության կողմից կառուցվում է 48 բնակարանանոց 12 հարկանի շենք, որի 4-րդ հարկում արդեն սկսվել են ներքին հարդարման աշխատանքներ: Դրան կհաջորդի պատուհանների և դռների տեղադման գործընթացը»,-նշել է Մ. Դանիելյանը և հավելել, որ բնակելի թաղամասը շահագործման կհանձնվի 2023 թվականին:
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ այն կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: