երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում շարունակվում են բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում շարունակվում են բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները

Մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ շենքերից մեկում, որի շինաշխատանքներն իրականացվում են «Պանտ» ՍՊ ընկերության կողմից, ներկայումս կատարվում են երկրորդ հարկի ծածկի կառուցման և ներքին պատերի շարման աշխատանքները։ Նախագծի համաձայն՝ շենքը կլինի 12 հարկանի՝ բաղկացած 12 երկու սենյականոց, 24 երեք սենյականոց և 12 չորս սենյականոց բնակարաններից։ Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

  • Կիսվել: